Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ռեալը» դուրս է մնում չեմպիոնական մրցավազքից

«Ռեալը» դուրս է մնում չեմպիոնական մրցավազքից
14.01.2018 | 03:16

Լա լիգայի հերթական տուրում Մադրիդի «Ռեալը» պարտություն է կրել «Վիլիառեալից»՝ խաղավարտին մոտ չկարողանալով արգելափաել հյուրերի կտրուկ հակագրոհը, ինչը բերել է դարպասի գրավման:

Ճիշտ է՝ պարտությունը մրցաշարային աղյուսակում որևէ ազդեցություն չի թողել «արքայականի» ունեցած չորրորդ հորիզոնականի վրա, սակայն բնականաբար սա այն տեղը չէ, որի համար պայքարում է «Ռեալը»: Հետխաղյա մամլո ասուլիսում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հստակ ասել է, որ իրենք արդեն «.մտածում են ամեն հաջորդ խաղի, այլ ոչ թե չեմպիոն դառնալու մասին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ